Ընտրել լեզունՀայերեն
Տեղեկատվություն
Մեր հայտարարությունների մասին ավելին իմանալու համար սեղմեք հետևյալ հղումը։
Օգտագործողի համաձայնագիր
USD:484.68 EUR:530.14 RUB:8.50
Դասակարգեր

Օգտագործողի համաձայնագիր

Օգտագործման համաձայնագիր

Դառնալով yesk.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Ձեր հայտարարությունը տեղադրելիս` Դուք կրում եք պարունակության ամբողջ պատասխանատվությունը: Կայքն իրավունք է վերապահում չհրապարակել կամ իր կողմից հեռացնել անպատշաճ բովանդակության հայտարարությունը:

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

Yesk.am կայքում տեղադրված ցանկացած տեղեկությունն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են Yesk.am-ի սեփականություն: Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքի ոչ մի մասը, կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը կոմերցիոն նպատակներով:

Օգտվելով Yesk.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք այն, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված հայտարարության բովանդակության համար, ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար` ներառյալ պատենտները, ապրանքանշանները, կոմերցիոն գաղտնիքներ, ինչպես նաև թույլատվություն բոլոր այն մարդկանց կողմից, որոնք նշվում են հայտարարության տեքստում:

Եթե Yesk.am-ում Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշ անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին, իր ներկայացուցիչներին կամ իրավաբանական կազմակերպությանը:

Դուք պարտավորվո՛ւմ եք`

  • Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ձանրաբեռնմանը;
  • Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
  • Չ՛կանխել և չփորձել կանխել կայքի աշխատանքն ու այտեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
  • Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի այդ իսկ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար;
  • Չ՛քննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
  • Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

Yesk.am-ը պարտավորվում է ջանքեր գործածել հետևյալ համաձայնագրով իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից:

Yesk.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ ծառայությունների օգտագործման սահմանափակումներ սահմանել, օրինակ հայտարարության պիտանելիության ժամկետն ու չափը: Yesk.am-ը իրավասու է ցանկացած պահին փոխել ծառայությունների աշխատանքը`առանց նախորոք զգուշացման` չկրելով որևէ պատասխանատվություն:

Ծառայությունների բարձր որակը պահելու համար Yesk.am-ը կարող է սահմանափակել օգտատիրոջ ակտիվ հայտարարությունների քանակը, նաև սահմանափակել Yesk.am-ում օգտատիրոջ գործողությունները:

Yesk.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները: Yesk.am կայքը իրավունք ունի ցանկացած պահին հեռացնել և անջատել էջը և հեռացնել բոլոր հայտարարությունները` թողնելով օգտատիրոջը նախնական ծանուցման որոշումը ինքն իրեն և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:

Yesk.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահին օգտատիրոջ հետ տվյալների ճշտելը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վերոհիշյալները չտրամադրելը հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կոցմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալների հետ, Yesk.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժելու և նրան Yesk.am-ի մուտքը փակելու առանց նախաղգուշացման:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`

Չ՛խախտել հայտարարությունների հրապարակման կանոնները

Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:

Չ՛հրապարակել և և չ՛փոխանցել նյութեր, որոնք պարունակում են այլ անձի իրավունքները խախտող տարրեր, խախտում են հեղինակային իրավունքը, ապրանքանշանի իրավունքը կամ այլ սեփականության իրավունքը: Արգելվում է նաև առանց օրինական տիրոջ նախնական համաձայնության որևէ նյութեր վերցնելը:

Չ՛հրապարակել առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին: Դրա մեջ են մտնում ֆինանսական բուրգերի սխեմաները, թմրանյութերը, վտանգավոր քիմիկատները, զենքը և գողացված ապրանքը:

Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:

Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

Պատասխանատվության սահմանափակում

Օգտվելով Yesk.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար: Իսկ կայքը, այդ թվում կայքի ղեկավարությունը, աշխատակիցներն ու գործակալները ոչ մի պատասխանատվություն չի՛ կրում կայքում տեղադրված հայտարարությունների բովանդակության համար, ցանկացած կորուստի և վնասի համար, որոնք առաջացան կայքում տեղադրված հայտարարությունները օգտագործելու հետևանքով:

Yesk.am-ը չի հանդիսանում կողմերի միջև գործարքների կազմակերպիչ կամ գործարքի մի կողմ:

Կայքը հանդիսանում է վաճառքային կոմունիկացիոն պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին վաճառել և գնել օրենքով թույլատրելի ապրանքներ և ծառայություններ ցանկացած ժամին, որտեղից որ հարմար եք գտում և Ձեզ հարմար արժեքով:

Yesk.am-ը չի՛ կարող վերահսկել օգտատերերի կողմից տեղադրվող հայտարարությունների ճշգրտությունը և պատասխանատվություն չի՛ կրում գործարքների հետևանքով կորուսների համար:

Yesk.am-ը պատասխանատվություն չի՛ կրում օգտատերերի վարքի կամ իրենց կողմից առաջարկված ապրանք/ծառայությունների համար: Բոլոր վեճերը պե՛տք է լուծվեն օգտատերերի միջև, առանց կայքի ներգրավման:

Որակը, անվտանգությունը, օրինականությունն ու ապրանքի կամ ծառայության համապատասխանությունը նկարագրությանը, ինչպես նաև օգտատիրոջ` որևէ ապրանքի/ ծառայության գնելու կամ վաճառելու հնարավորությունը, գտնվում են կայքի վերահսկողությունից դուրս:

Օգտատերը չպե՛տք է ենթադրի, որ որևէ առաջարկ կամ որևէ առք ու վաճառքի գործարքն ինքնին փաստացի և օրինական է միայն ելնելով այն փաստից, որ այն տեղադրված է կայքում: Կայքը պատասխանատվություն չի կրում գործարքի ավարտի համար, և օգտատերը լիովին վերցնում է այդ պատասխանատվությունը իր վրա:

Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: Yesk.am-ը պատասխանատվություն չի՛ կրում տրամադրված տեղեկության ճշգրտության համար:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն անօրինական, սպառնացող, վիրավորական, վարկաբերող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք և հանրային անկարգությունները:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վհասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը թարմացման ենթակա է և ցանկացած պահին կարող է դառնալ հին: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: Մենք պատասխանատու չենք պահպանված տեղեկությունների թարմացման ինչպես նաև թարմացնելը անհաջող լինելու համար:

Yesk.am-պարունակում է հղումներ, որոնց աջակցում են երրորդ կողմերը: Նմանատիպ կայքերը չեն երթադրում վերահսկողությունը, և մենք պատասպանատվություն չենք որևէ ներկայացված կայքի կամ հղումի պարունակության համար` ճշգրտությունը, օրինական ու պատշաճ լինելը ներառյալ: Հղումները տեղադրվում են Yesk.am կայքում օգտատերերի հարմարավետության համար, և դա չի ենթադրում այն, որ դրանք պարունակությունը հաստատված է Yesk.am-ի կողմից: Մենք պատասխանատու չենք Yesk.am-ում տեղադրված որևէ կայքի հղումի հեղինակային իրավունքների համար:

Yesk.am-ը չի՛ երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: Նաև հասկացեք, որ մենք չե՛նք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:

Համաձայնագրի ժամկետը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Yesk.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց Yesk.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավո՛ր է դադարեցնել Yesk.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Yesk.am կայքի օգտագործման չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

 

Back to Top
Ողջու՛յն Մուտք գործեք ավելին իմանալու համար
Տուն Որոնում Իմ էջը Իմ հիշեցումներ Իմ անձնական տվյալները Իմ հայտարարությունները Գրեք մեզ
Ընդլայնված որոնում
Հիմնաբառ
Դասակարգ
Գտնվելու վայրը

Երկիր

Ռեգիոն

Քաղաք

Նկարներ
Գինը

Գինը:

-
Ընդլայնված
Պարզ որոնում